fbpx
Աշխարհ

Նիգերիայում փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի

Նիգերիայում դպրոցի շենքի է փլվել, որի հետևանքով զոհվածների թիվը հասել Է 20-ի, տուժել Է առնվազն 43 մարդ: Այդ մասին հայտնել Է PM News տեղական թերթը՝ վկայակոչելով Լագոսի նահանգի առողջապահության հարցերով լիազոր ներկայացուցիչ Ջիդե Իդրիսին: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ զոհվել է 18 հոգի:

Լիազոր ներկայացուցչի խոսքով՝ փլատակներից փրկվել Է 43 մարդ: Նրան բուժօգնություն Է ցուցաբերվում: Եռահարկ շենքը, որտեղ գտնվում Էր դպրոցը, փլվել Է մարտի 13-ին, ավելի քան հարյուր մարդ հայտնվել Է փլատակներում: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, Լագոս քաղաքի իշխանությունները որոշել Էին շենքը քանդել 2018 թվականին, սակայն մարդիկ հրաժարվել Էին լքել այն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ