fbpx
Սպորտ

Նիկլաս Բենդտները տեղափոխվել է Կոպենհագեն

«Ռուսենբորգի» հարձակվող Նիկլաս Բենդտները տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ տեղափոխվել է «Կոպենհագեն»:

Թե որքան է կազմել գործարքի արժեքը, հայտնի չէ։ Դանիացու պայմանագիրը նոր ակումբի հետ կարճաժամկետ բնույթ ունի և նախատեսված է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը:

Բենդտները «Ռուսենբորգում» հանդես է եկել 2017 թվականի մարտից։ Նա մասնակցել է 86 հանդիպման և դարձել 35 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

31-ամյա հարձակվողը հայտնի է դարձել նաև նրանով, որ պաշտպանել է «Արսենալի» և «Յուվենտուսի» գույները։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 1 մլն եվրո է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ