Ծանրքաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը պարզաբանել է , թե ինչու Վիտալի Կլիչկոյի հետ այլևս շփում չունի։
«Վիտալիի հետ մեր շփումները մշտական բնույթ չեն կրում, հատկապես 2014 թվականից ի վեր: Քանի որ մենք ավելի շատ խոսում ենք սպորտի մասին, համարյա թե քաղաքական թեմաները այնքան էլ տեղ չեն ունենում մեր խոսակցություններում:
Ընդհանրապես, կասեմ, որ ինձ իսկապես դուր չի եկել այն, ինչ կատարվեց Ուկրաինայում: Թերևս դա է եղել մեր հարաբերությունների դադարեցման պատճառը: Չնայած, ես կարծում եմ, որ հանդիպման ժամանակ մենք անպայման քննարկման թեմա կգտնեինք: Քանի որ, գիտեք, անկախ նրանից, թե ուր կտանի ճակատագիրը մեզ, սպորտի աշխարհը միավորում է մարդկանց», – ասել է Վալուևը: