fbpx
Սպորտ

Նիկողոսյան-Մելիքբեկյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են. Թովմաս Գրիգորյան

ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ,

ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններին մնացել են հաշված ժամեր, բայց Նիկողոսյան-Մելիքբեկյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են: Անգամ այսօր ճնշումները ՀՖՖ անդամ կազմակերպությունների վրա կան, իրենց թիմակիցները զանգահարում են կազմակերպությունների ղեկավարներին, տեղեկացնում, որ իրենք նոր պատվիրակ կնշանակեն, իսկ նախորդի համար կտրամադրեն բժշկի թուղթ: Կան համապատասխան ձայնագրություններ, որոնք անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն:

Սթափության կոչ եմ անում՝ ֆուտբոլային ընտանիքն ինքնուրույն պետք է որոշի իր ղեկավարին։ Հակառակ դեպքում հետևանքներն անդառնալի կլինեն»։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ու գործկոմի ընտրությունների համար նախատեսված նիստը կմեկնարկի այսօր՝ 13:00-ին։

https://www.facebook.com/tovmas.grigoryan/posts/2626849504096543

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ