fbpx
Կառավարություն

16:57 29/5/2019

Նիկոլ Փաշինյանը չի չեղարկել որևէ միջոցառում. հերքում

«Հերքում․ Նիկոլ Փաշինյանը որևէ միջոցառում չի չեղարկել, աշխատանքային այցը շարունակվում է

Մի շարք լրատվամիջոցներ քիչ առաջ գրեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը այժմ գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, չի մասնակցել պաշտոնական ճաշին և, չեղարկելով մի շարք միջոցառումներ, վերադառնում է Հայաստան։

Մասնավորապես գրվել էր, որ վարչապետը չեղարկվել է Նուր-Սուլթանում Հայաստանի դեսպանատանը Ղազախստանի հայ գործարարների հետ նախանշված հանդիպումը:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, որը տեղեկացրեց՝ միջոցառում չի չեղարկվել։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետը մասնակցել է ղեկավարների համար նախատեսված պաշտոնական ճաշին, իսկ այժմ ընթանում է այցը դեսպանատուն։ Նախատեսված որևէ միջոցառում չի չեղարկվել», – փոխանցեց Վլադիմիր Կարապետյանը»։

Այս մասին տեղեկանում ենք Տեղեկատվության ստուգման կենտրոն ֆեյսբուքյան էջից

Հերքում․ Նիկոլ Փաշինյանը որևէ միջոցառում չի չեղարկել, աշխատանքային այցը շարունակվում էՄի շարք լրատվամիջոցներ քիչ առաջ…

Geplaatst door Տեղեկատվության ստուգման կենտրոն op Woensdag 29 mei 2019

Վերեվ