Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ուզում եք ինձ քարկոծեք, ասեք՝ դրսից քիթդ կոխել ես մի բանի մեջ, որի իրավունքը չունես, և այլ, և այլ։
Հավատացեք, ինձ էդ էս պահին բացարձակ չի հետաքրքրում, ես իմ ասելիքը ասելու եմ. Նիկոլ Փաշինյան ջան, եղբայր ջան, կեղծ միասնականության ու պետականամետության քողի ներքո, Ձեր դեմ դավեր են նյութվում։ Դուք այն նույն սիտուացիայում եք գտնվում, որի մեջ ժամանակին Վազգեն Սարգսյանն էր։
Քաղաքական դաշտի ռասկլադը էս պահին այնպիսին է, ինչպիսին ձեր հայտնի քայլարշավի ժամանակ էր։
Մի՛ վստահեք ոչ մեկի, որովհետև ձեզ հարվածում են բոլոր ուղղություններից, սկսած նամակներից մինչև ներքին դավաճանների կոնսոլիդացիա։
Եղբայր, սանձազերծված պատերազը թաղեց դեմոկրատիան, հիմա այլևս պետության հարցն է դրված, և դուք շա՛տ լավ եք հիշում, թե ինչ եղավ պետության հետ, երբ Վազգենին ֆիզիկապես չեզոքացրեցին։
Հավատացեք դեմոկրատիայի ժամանակը կգա, բայց այն մի դեպքում կլինի, եթե պահեք ձեր իշխանությունը, որովհետև առանց ինքնիշխանության դեմոկրատիա չկա, որովհետև դեմոկրատիայի խմորիչը ինքնիշխանությունն է։
Հարգելի Փաշինյան, իրավիճակը բարդ է, թշնամին սահմանում է, երեխաներ են զոհվում, ձեզ այդ ֆոնի վրա ոչ ուղիղ կերպով շանտաժի են ենթարկում, իսկ դա նշանակում է, որ այդ ողջ պրոցեսը մեկ քաղաքական ամբողջություն է, ուստի անհրաժեշտ է ուժային կառավարում, հստակ ու աներեր։ Հանրությունը ձեր կողմից է, հեղափոխությունը նույնպես, ազգայանական հատվածը քո հետ է, տակը մնացին… չշարունակեմ, մնացածը դուք գիտեք»։