ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում ասել է, որ երրորդ անգամ է կորոնավիրուսի թեստ հանձնել:
«Ի ուրախություն ինձ, և ի դժբախտություն ոմանց այս անգամ նույնպես թեստը բացասական էր»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է իր հեռուստաուղերձի ոչ եթերային կադրերի հրապարակմանը որոշ մարդկանց արձագանքը։ Վարչապետը նշել է, որ տեղի է ունեցել շատ վատ բան, բայց դա վերաբերում է ոչ թե կադրերի բովանդակությանը, այլ դրանք հրապարակողների արարքին:
«Սովետական մտածողություն է, երբ մտածում էին, որ դասատուն չի քնում, զուգարան չի գնում»,- հավելել է վարչապետը։