fbpx
Կառավարություն

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անահիտ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետն ու Անահիտ Հարությունյանի դիմումը՝
1. Անահիտ Գագիկի Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ31-22.4-Ղ2-1)։
2. Անահիտ Գագիկի Հարությունյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Աննա Աշոտի Շահնազարյանին:
2. Անահիտ Գագիկի Հարությունյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասված է որոշման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ