fbpx
Քաղաքականություն

Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ նացիստական շարժման առաջնորդը եղել է Նժդեհը․ վարչապետի պատասխանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների նիստի ժամանակ, արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին: Նշենք, որ վերջինս իր ելույթում հիշատակել էր Գարեգին Նժդեհի անունը՝ դժգոհելով, որ Երևանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը և որ հետխորհրդային տարածքում տեղադրվում են ֆաշիստներին հերոսացնող կոթողներ։

Փաշինյանն ընդգծել է, որ Ալիևի ելույթում պատմական իրադարձությունների սուբյեկտիվ մեկնաբանման փորձ կա:

«Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է ստեղծվում, թե Հիտլերը երկրորդական դեր է խաղացել, և նացիստական շարժման առաջնորդը եղել է Գարեգին Նժդեհը: Իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, Հայոց ցեղասպանության դեմ, և իրականությունն այն է, որ հայ-թուրքական պատերազմի ժամանակ Գարեգին Նժդեհը բազմաթիվ ռուս սպաների հետ ռազմաճակատի շատ կարևոր հատված էր ղեկավարում:

Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ կարևոր է, որ մենք պատմության օբյեկտիվ գնահատականն ունենանք: Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Խորհրդային շատ գործիչներ են մահացել այդ բանտում: Այսինքն՝ մենք կարծում ենք, որ բոլոր նրանք, ովքեր դատապարտվել են 37-50-ական թվականներին, ազգի թշնամի՞ են: Եթե այդպես է, ապա բազմաթիվ ականավոր գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքն ավարտել են բանտում: Բայց դա չի նշանակում, որ մենք այդ ամենը պետք է իբրև փաստ ընդունենք»,- ընդգծել է վարչապետը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ