fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի գրառումը պետությունների թափանցիկության մասին

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կառավարության թափանցիկության ու մյուս պետություններում տարվող աշխատանքների մասին՝

«Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ:

Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում:

Բայց մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում:

Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եւ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում, մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի:

Սա չեմ ասում՝ դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաեւ այսպիսի ռիսկեր»:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2584791141841265?__xts__%5B0%5D=68.ARCcn_JCK70c052fVDaWqHvoQnntoi_koVYudWMS09GgItK3-G7nEH31JiP3tjb6P8Tk5yS7P_D_ujrvpPoSY585Aa4Ww0tNBAwLtJbG5JguBD49YfVDS_sgQN3VuxKuXzfgY71ypgiENxbm-TBpkJrEwzS7Z9dX_BCEaCkSFOpBL_j_eIYRpOMCt_ETuHx57GKS1D0Zds1rtKT_zYd2QLQM0Pq1m73hStkwIB4gOIb3H9sorz-Pq-SBXAVxt-MvRWDc8UgGNtkJUeEQ7ThuCS9agpmmFSwf67sjFVW8F2pFXduv04wxN29-ZrLRCwkKcnwTOebvL9ymh_CbakQlZ3qK&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ