fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդների Թագավորություն այցը հետաձգվել է

Ապրիլի 2-ին կառավարությունը որոշում է  կայացրել  Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակի պատրաստման, տեղափոխման և Հաագայում (Նիդերլանդների Թագավորություն) գտնվող Խաղաղության պալատի այգում տեղադրման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 6,288 մլն դրամ` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը «Արմենպրես»―ին հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-15-ը Նիդեռլանդների Թագավորություն նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է:

Մանե Գևորգյանը հայտնել է․

«Նշված գումարով նախատեսվում է վճարել Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակի պատրաստման արդեն իսկ կատարված աշխատանքների համար: Որոշման ընդունումը պայմանավորված է կատարված աշխատանքների դիմաց վճարելու անհրաժեշտությամբ։ Խաչքարը վարչապետի այցի շրջանակում տեղադրվելու էր Հաագայում գտնվող Խաղաղության պալատի այգում: Հույս ունենք, որ մոտ ապագայում կորոնավիրուսային համաճարակը կհաղթահարվի և վարչապետի՝ Նիդեռլանդներ կատարելիք պաշտոնական այցի շրջանակում խաչքարը կտեղադրվի»։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ