Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել բրիտանական հայտնի Jamiroquai խմբի համերգին։
Այն կազմակերպվել է Silk Note փառատոնի շրջանակում։ Փառատոնի նախաձեռնողներից է «Իմ քայլը» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից: Վարչապետը Facebook-ի իր էջում նաև լուսանկար է հրապարակել Jamiroquai խմբի մենակատար Jay Kay-ի հետ և կից գրել. «Սելֆի Jay Kay-ի հետ»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2456387651348282/?type=3&theater