Կառավարություն
10:29 23/12/2019

Նիկոլ Փաշինյանը ամանորյա ուղերձը կհղի Հանրապետության հրապարակից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 31-ին տարեմուտը սկսում ենք դասական երաժշտության տոնական համերգով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ժամը 18.00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Սա աննախադեպ երևույթ է մեր իրականության մեջ: Բաց մի թողեք»,-նշել է վարչապետը, ով նաշև տեսանյութ է հրապարակել:

Տեսանյութում նշվում է, որ Նոր տարին կնշվի նոր ձևաչափով. «Այս տարի առաջին անգամ տոնական օրերը հագեցած կլինեն մշակութային միջոցառումներով՝ բաց կլինեն թատրոններն ու թանգարանները, ինչպես նաև սպասվում են համերգներ և հետաքրքիր միջոցառումներ։ Իսկ ամանորի գիշերը կաշխատեն հրապարկին հարակից ռեստորաններն ու սրճարանները»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ