Մարտի 16-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հնգապատկվել կամ վեցապատկվել է Արցախում դեռևս ոչ մի կորոնավիրուսի դեպք չի գրանցվել և այդ դեպքում վարչապետը ընտրությունները հետաձգելու ոչ մի հիմք չի տեսնում:
Նիկոլ Փաշինյանը նաև կոչ արեց Հայաստանից Արցախ և հակառակ ուղղություններով ճամփորդություններից հնարավորինս խուսափել: «Մանավանդ, որ այսօր նաև այլ սահմանափակումներ ունենք, որոնք պետք է սահմանափակեն շփումները, այդ թվում զինվորների հետ»,-ասեց վարչապետը: