fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որը խլեց շուրջ երեք տասնյակ մարդու կյանք:

Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանքիներին ու հարազատներին՝ մաղթելով ոգու տոկունություն և համբերություն այս ծանր վիշտը հաղթահարելու համար: Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլոր վիրավորներին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ