fbpx
Տնտեսություն

Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի. Նիկոլ Փաշինյան

Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում հանդիպում է ունեցել Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպման հիմնական թեման տնտեսական հեղափոխության ուղիներն են:

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը հույս հայտնեց, որ հանդիպումը նպաստ կբերի հեղափոխության գործարկմանը, գաղափարների գեներացմանը և տեսլականի հստակեցմանը և ապա, խոսքը փոխանցեց վարչապետին:

«Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանում տնտեսության տեսլականը հետևյալն է, որ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի և տեխնոլոգիաները դառնան ՀՀ շարժիչ ուժը: Եթե կոնկրետացնենք, ապա արդյունքի առումով մեր պատկերացումն այն է, որ 10 տարվա արդյունքով Հայաստանի 10 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկություններ, ի տարբերություն, որ այսօր ամենախոշոր հարկատուները այն ընկերություններն են, որ գործում են բնական կամ ոչ այնքան բնական մենաշնորհի տիրույթում կամ հանքարդյունաբերական ոլորտում»,- ասաց վարչապետը:

Պարզաբանեց, թե ինչ նկատի ունեն, երբ ասում են, որ «տեխնոլոգիաները պետք է դառնան տնտեսության շարժիչ ուժը», վարչապետը ասաց.

«Մենք Հայաստանը պատկերացնում ենք որպես բարձր որակավորման աշխատուժի երկիր: Մեր պատկերացմամբ` Հայաստանը պետք է դուրս գա ցածր որակավորման աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, նշանակում է՝ մեր երկրում աշխատուժը պետք է ունենա բարձր որակավորում: Այստեղից էլ բխում է մեր հաջորդ շղթան՝ տնտեսական հեղափոխության, որը կապված է կրթության հետ: Մենք կրթության ոլորտում պետք է ունենանք լուրջ փոփոխություններ ու բարեփոխումներ և հիմնական իմաստը, որ կրթության համակարգը պետք է ի վիճակի լինել Հանրապետությանը և ուսանողներին բարձր որակավորմամբ մասնագետներ տալ, և այն պահին, երբ ուսանողները կլքեն կրթական հաստատությունները, պետք է պատրաստ և մրցունակ մասնագետի կարգավիճակ ունենան»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ