fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նոր վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գեորգի Գախարիայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գեորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել և բազմապատկել այն բոլոր ձեռքբերումները, որոնք առկա են հայ-վրացական համագործակցության օրակարգում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ