Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին

Հրապարակող՝

Nikol-7

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մոսկվայում այսօր ընթացող Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ արտաքին գործերի նախարարների միջև հանդիպմանը:

«ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալում եմ, որ այն հանձնարարականը, որ մենք` Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք ԱԳ նախարարներին, կկատարվի, իսկ այդ հանձարարականն է Վիեննայում մեր քննարկած հարցերի շրջանակը՝ մեր օրակարգերի շուրջ քննարկում ունենալ և փորձել մոտեցնել դիրքորոշումները», – նշեց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է ակնկալում այդ հանդիպումից:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյո՞ք տարօրինակ չէ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ռուսաստանի ԱԳ նախարարի մասնակցությունը:

«Ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երեք երկրներից մեկն է: Այդպիսի պրակտիկա եղել է և կլինի, և՛ ՌԴ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո կարող է հանդիպում լինել, և՛ Ֆրանսիայի, և՛ ԱՄՆ-ի», – ասաց Փաշինյանը:

Ամենաթարմ