fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Արցախի հարցով Մյունխենյան սկզբունքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում 6 կետ է հրապարակել, որոնք անվանել է «Մյունխենյան սկզբունքներ»։

Նա, մասնավորապես, գրել է․

«Մյունխենյան սկզբունքներ

1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:

5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը:

6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2557201574600222

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ