fbpx
Կառավարություն

Նիկոլ Փաշինյանը նոր էլեկտրագնացքով ուղևորվեց Գյումրի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր էլեկտրագնացքով ուղևորվեց Գյումրի:

Ճանապարհին վարչապետը ուղիղ եթերով ցույց է տվել ճանապարհը, գնացքը, ուղևորներին: Նա նշել է, որ գնացքն ամբողջությամբ նոր է, գործարանային վիճակում: Ուղետոմսերը 2000 դրամ կարժենան, գնացքն ունի հարմարավետ վագոններ, սպասարկող հմուտ անձնակազմ: Վարչապետը շրջել է վագոններով, ցույց տվել անգամ սանհանգույցը, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ նստատեղերը, օդափոխման համակարգը, պատուհանից ճանապարհի տեսարանը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանում դեռ գնացքով ճանապարհ չէր ընկել, բայց տպավորված է և խորհուրդ է տալիս անպայման օգտվել գնացքից, որովհետեւ չափազանց հաճելի ճանապարհ է և հարմարավետ:

ՀՀ վարչապետի հետ գնացքում են նաեւ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման նախարարները, «Հարավկովկասյան երկաթուղիների» գլխավոր տնօրենը, Շիրակի մարզպետն ու այլ պաշտոնյաներ:

Նշենք, որ սա արդեն երկրորդ էլեկտրագնացքն է: Նոր էլեկտրագնացքը սպասարկելու է Երևան-Գյումրի, Գյումրի-Երևան երթուղին։ Նշենք` նախորդը շահագործման էր հանձնվել 2018-ի մարտին։

Մինչև Գյումրի մեկնելը վարչապետը նախ շրջեց Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի թանգարանում: Իսկ Գյումրիում Նիկոլ Փաշինյանն այցելելու է «Շիրակ» օդանավակայան, տնակային ավան, շրջելու է քաղաքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ