fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի նորընտիր վարչապետին

ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնոկան ալիքը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիրիակոս Միցոտակիսին Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում
ընտրվելու կապակցությամբ.

«Խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության համոզիչ հաղթանակի և Հունաստանի
Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ իմ ջերմ և անկեղծ շնորհավորանքներն եմ
հղում Ձեզ և մաղթում հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ:

Հայաստանը մեծապես կարևորում է Հունաստանի հետ ընդհանուր արժեքների, պատմական սերտ առնչությունների և
երկու ժողովուրդների բարեկամության վրա խարսխված հարաբերությունները:

Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական
բարձր ունակությունները և հեղինակությունը կնպաստեն հայ-հունական բազմաոլորտ օրակարգի խորացմանը և ընդլայնմանը:

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ բարեկամ Հունաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր
բնագավառներում համագործակցություն զարգացնելու Հայաստանի կառավարության հանձնառությունը:

Հրավիրում եմ
Ձեզ այցելել Հայաստան՝ Ձեզ հարմար ժամկետում: Մեր հանդիպումը հնարավորություն կընձեռի ուրվագծելու երկկողմ
արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ուղիները»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ