fbpx
Սպորտ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սիմոն Մարտիրոսյանին չեմպիոն դառնալու առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնությանը։ Հայ ծանրորդը Թաիլանդում ընթացող աշխարհի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիղոսը 109 կգ քաշային կարգում։

«Վերադարձանք Հայաստան եւ լսեցինք հրաշալի լուրը. Սիմոն Մարտիրոսյանը ծանրամարտի աշխարհի չեմպիոն է (արդեն՝ երկրորդ անգամ) եւ ռեկորդակիր:

Շնորհավորում եմ բոլորիս»,-գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2417663898553991

Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 429 կգ արդյունքով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Պոկում վարժությունում հայազգի ծանրորդը աշխարհի նոր ռեկորդ սահմանեց` գլխավերևում պահելով 199 կգ։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը աշխատանքային այցով գտնվում էր Միացյալ Նահանգներում։ Երեկ վարչապետ Փաշինյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ