fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի վարչապետին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Սիրելի Սիեն Լուն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Մեծ գոհունակությամբ և ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա մեր հանդիպումներն ու մտքերի փոխանակումը, որոնց արդյունքում ուրվագծեցինք Հայաս¬տանի և Սինգապուրի միջև համագործակցության նոր ուղիներ՝ հիմնված մեր ժողո¬վուրդների մեծ ներուժի վրա:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև շնորհավորել Ձեզ վերջին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր փորձառու և իմաստուն առաջնորդության ներքո Սինգապուրը կշարունակի հաջողությունների ու առաջընթացի իր անշեղ ուղին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ