fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ունի նոր օգնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ստորագրել է որոշում, ըստ որի Աննա Վարդապետյանին նշանակել է վարչապետի օգնականի պաշտոնում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Աննա Վարդապետյանին նշանակել վարչապետի օգնական»,- ասվում է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը 2019-ի ապրիլի 4-ին  նշանակվել էր արդարադատության փոխնախարարի պաշտոնում, սակայն նոյեմբեր ամսին ազատվել է աշխատանքից։

Ստորև ներկայացնում ենք Աննա Վարդապետյանի կենսագրություն

Աննա Վարդապետյանը ծնվել է 1986թ-ի փետրվարի 18-ին:

Աշխատանքային գործունեություն

07.2014 – 04.2018 – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ,Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար

2010թ-ից  առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս

2017թ-ից՝ նույն ամբիոնի դոցենտ

03.2013-07.2014թթ.- ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական

03.2009-03.2013թթ.- ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ավագ օգնական

12.2008-03.2009թթ.- ՀՀ վճռաբեկ դատարան, իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ

10.2008-12.2008թթ.- ՀՀ վճռաբեկ դատարան իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ

04.2007-10.2008թթ.- ՀՀ վճռաբեկ դատարան, իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ

09.2003-05.2005թթ.- Ավան համայնքի ղեկավարի խորհրդական

Կրթություն

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ՝ 2006թ., մագիստրատուրա` 2008թ., ասպիրանտուրա` 2012թ.

Այլ տեղեկություններ

2015թ-ից  առ այսօր Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ

2016թ-ից  առ այսօր Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ.00.05) անդամ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ