fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը վերախմբագրում է իր խոստումը. Փաստ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներս սկսել է ավելի քիչ ուղիղ եթեր մտնել «Ֆեյսբուքում», փոխարենը եթե ոչ ամե­նօրյա, համենայն դեպս, չափազանց հա­ճախ ներկայացնում է պաշտոնական վիճա­կագրական տվյալներ։ Այս անգամ Փաշի­նյանը գրել է. «Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով։ Եվ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նա­խորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1%-ով կամ 152 մլրդ դրա­մով»։ Ապա նա նշել է, թե բյուջեի եկամուտ­ների աճը հնարավորություն է տվել, որ հու­նիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացվեն զինծառայողների աշխատավարձերը։ Թեև շատ զինծառայողներ փաստում են, որ աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունեցել, ըստ երևույթին, աշխատավարձերի աճը վերաբերում է ոչ բոլոր զինծառայողներին։ Փաշինյանը շարունակում է, որ սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով բարձրանալու է շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը։ 2020թ. հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ