fbpx
Կառավարություն

Նիկոլ Փաշինյանը որոշել է՝ ովքեր են լինելու ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին կհայտնի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն և ոստիկանության պետ նշանակելու որոշումների մասին: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ինքը՝ վարչապետը։

Հարցն ուղղեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ընդգծելով, որ մարտի 19-ին լրանում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժպ-ների լիազորությունների՝ օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը: Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք վարչապետը որոշում ունի, մտադի՞ր է վերանշանակել ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին ու խնդրեց գնահատել այդ պաշտոնակատարների աշխատանքը:

«Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակվի»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով երկու մարմինների աշխատանքին՝ վարչապետն ասաց, որ իրավապահ համակարգում ընդհանրապես խնդիրներ կան և այդ խնդիրները պետք է համակարգված ձևով լուծել:

«Բայց ես այս պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանապետի պաշտոնակատարի ու ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի վրա: Ես այդ երկու թեմաները կտարանջատեի, ընդ որում, ամբողջ պետական կառավարման համակարգում խնդիր ունենք»,-նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ մինչ այժմ խնդիրները լուծված չեն այն պատճառով, որ լուծման համար հարկավոր է ճշգրիտ ախտորոշում։

«Ճշգրիտ ախտորոշմանը առնվազն մոտ ենք»,-նկատեց վարչապետը։:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ