Հուլիսի 23-ին կառավարության պաշտոնական կայքէջի «Վարչապետի որոշումներ» բաժնում տեղեկություն է հրապարակվել, ըստ որի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարի տեղակալ է նշանակել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գայանե Գաբրիելյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։