Գնացեք մի գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք, քրեական գործ հարուցեք. Նիկոլ Փաշինյան

Հրապարակող՝

nikol pashinyan

Ամենադիտվածներ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գազալցակայանների խնդրին, ասաց.

«Ինչի՞ չեք լուծում էդ գազալցակայնների հարցը: Ինձ ամեն օր ասում են, որ գազալցակայաններն ու բենզալցակայանները չեն տալիս ՀԴՄ կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս, ու ընդ որում, էդ բոլոր գազալցակայանների և բենզալցակայանների հետևը կանգնած են կոնկրետ մարդիկ։ Ինչի՞ չեք կարողանում, պարոն Մանուկյան, պարո՛ն Օսիպյան, պարո´ն Վանեցյան, ինչի՞ չեք լուծում էդ հարցը»։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ, ըստ էության, արձանագրվում են խախտումներ, բայց իրենք չեն կարող հետևել ամեն գործարքի։ Փաշինյանը հարցրեց՝ նույն գազալցակայանին օրական քանի՞ անգամ կարելի է տուգանել կտրոն չտալու համար, ու պարզեց՝ անսահմանափակ։

«Չկա՞ սահմանափակում։ Գնացեք մի գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա, 1000 անգամ։ Նույնն էլ բենզալցակայանին, ինչի՞ չեք տուգանում։ Արդյունքում քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք էդ մարդկանց։ Էս ի՞նչ ձև ա»,- վրդովված ասաց վարչապետը։

 

Ամենաթարմ