fbpx
Քաղաքականություն

Ավելի լավ կլիներ, որ սխալները ինչպիսիք էին օրինակ Օսիպյանի ու Վանեցյանի նշանակումը, ընդուներ. Գարեգին Միսկարյան

ՔՈ կուսակցության անդամ Գարեգին Միսակարյանը Facebook-ում գրել է.

«Նիկոլը կռիվ ունի մեխակների հետ, իսկ վարդերի հետ համերաշխ է։

Եթե լուրջ, Նիկոլի Սիսիանի ելույթը վատը չէր։ Լավ ելույթ էր, բայց ավելի լավ կլիներ, որ սխալները ինչպիսիք էին օրինակ Օսիպյանի ու Վանեցյանի նշանակումը, նույն ձևով, պարզ ճակատով, գլուխը բարձր ընդուներ, ու ինչպես Մեխակի դեպքում, ասեր թե ինչ է ուզում անի, ինչ է անելու, որ նման դեպքերը չկրկնվեն։ Գոնե հռչակագրային մակարդակում։

Այո, մենք խեղճանալու իրավունք չունենք, մենք հաղթել ենք մեր խեղճությունը։ Բայց մենք նաև պաշտամունքի իրավունք չունենք, որովհետև, ինչպես Նիկոլն է ասում` մարդը սխալական է։ ՄԱՐԴԸ ՍԽԱԼԱԿԱՆ Է։ Կարևորը սխալները գիտակցել ու դրանք չկրկնել է։ Իսկ չկրկնելու առաջին քայլը դրանք ընդունելն է, որովհետև երբ մարդը չի ընդունում իր սխալը` նա հաստատ այն կրկնելու է, իսկ մենք փորձադաշտ չենք։

Սխալներից մեկն էլ հներին արժևորելն է։ Նրանց կշիռ տալը։ Հետհեղափոխական Հայաստանի չափանիշը, աճի կամ հետընթացի համեմատականը չի կարող լինել նախահեղափոխական Հայաստանը, իր բարքերով ու իր ցուցանիշներով։ Դա է պատճառը, որ նախահեղափոխական Հայաստանի վիճվարչության թվերի հետ հետհեղափոխական Հայաստանի ղեկավարը նախահեղափոխական Հայաստանի վիճվարչության հետհեղափոխական Հայաստանի թվերով ՀՆԱ-ի ու ՏԱՑ-ի ցուցանիշների տոկոսային աճ է ներկայացնում, իմ թե լացն է գալիս, թե ծիծաղը։ Ո՞նց կարելի է մի նկարած թիվը համեմատել մի ուրիշ նկարած թվի հետ ու դա ներկայացնել որպես հեղափոխական Հայաստանի ձեռքբերում։

Լավն էր Նիկոլի ելույթը, ինչպես որ նրա բազմաթիվ ելույթները։ Մնում է, որ էն արժեքները, որ ամբիոնից էր հնչեցվում` կյանքի կոչելու քայլեր արվեն։ Ես վստահ չեմ, որ առաջիկա հանրաքվեն էդ քայլերից մեկն է։

Համակարգյան Լյուստրացիա Անվերադարձի

հգ.
Հայաստանում համակարգային կոռուպցիա կա, չնայած, թղթերով գուցե ամեն ինչ կարգին է»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ