Ծագումով Սիդնեյից նկարչուհի Սալի Ուեստը ստեղծում է յուղանկարներ հետաքրքիր կառուցվածք ունեցող մակերեսներից: Նրա վերջերս ստեղծած՝ «լողափերի ուսումնասիրությունները» պատկերում են Սիդնեյի ծովային բնապատկերները և Ավստրալիայի գեղջկական բնատեսարանները, որտեղ և նա մեծացել է:
Նրա գործերից շատերը ոգեշնչված են Ֆռեշուոթեռ (Freshwater) լողափով՝ ամենահայտնի վայրը սերֆերների համար: Նկարչուհին աշխատում է բարձր դիրքից՝ ժայռի վրա, որ նայի և օգտագործի թեմատիկ տարբեր օբյեկտներ, մարդկանց և տեսարաններ՝ հիմնականում սերֆերների և լողորդների։ Վերջին մի քանի ամառների ընթացքում Ուեստը աշխատում է նկարների մի ամբողջ շարքի վրա՝ հիմնված բացառապես այդ տեսարանի վրա։ Նկարչուհին մեծ հաճույք է ստանում այս շարքը ստեղծելիս և լիովին ընթացքի մեջ ներգրավվելու համար նա աշխատում է միայն ներկերով։
Աննա Մարտիրոսյան
Աղբյուրը՝ ignant.com․