fbpx
Կառավարություն

Նման ահռելի գումարը չէր կարող տրամադրվել որպես պարգևավճար. ԿԳՄՍՆ-ն հերքում է

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ իր աշխատակիցներին տրամադրած պարգևավճարների վերաբերյալ մամուլում տարածված թյուր տեղեկությունների մասին:

Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Տեղեկացնում ենք, որ տոներից առաջ ՀՀ ԿԳՄՍ-ն «Անտիֆեյք» կայքի` նախարարության աշխատակիցներին տրամադրած պարգևավճարի վերաբերյալ հարցմանն ի պատասխան տեղեկացրել էր, որ նախարարության ամբողջ տարվա աշխատավարձի ֆոնդը կազմում է 1 միլիարդ 774 միլիոն 225 հազար 600 դրամ։ Նշվել էր նաև, թե 2019 թ. ընթացքում որ հոդվածներով և ինչ գումարի չափով է իրականացվել պարգևատրումը։

«Անտիֆեյք» կայքը միավորված երեք նախարարությունների ամբողջ մեկ տարվա աշխատավարձի ֆոնդի թիվը ներկայացրել է որպես աշխատակիցներին տրված պարգևավճար՝ ամենայն հավանականությամբ, ընթերցողների և Ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում նախարարության մասին բացասական կարծիք ստեղծելու նպատակով կամ էլ լրագրողի չիմացության պատճառով։

Դա անթույլատրելի է ինչպես քաղաքացիներին բարեխիղճ լրատվություն մատուցելու մասնագիտական առաքելության տեսակետից, այնպես էլ զուրկ է որևէ տրամաբանությունից. նման ահռելի գումարը չէր կարող տրամադրվել որպես պարգևավճար»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ