Հասարակություն

Գերտերությունների արձագանքն այս թեմայով նման է հիվանդ մարդու հոգոցի․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների­ հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը:

Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցեղասպանական գործողությունները»։

Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին…

Geplaatst door Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan op Zaterdag 11 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ