fbpx
Կրթություն

Ռուսական մեկ դպրոց կարող է դիտարկվել, բայց նման որոշում դեռ չկա․ Դումանյան

Վահան Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանում ռուսական դպրոցների թվի ավելացման հնարավորության մասին հարցին։ «Զարմանալիորեն ֆրանսերենի մասին չեք խոսում, անգլերենի, գերմաներենի մասին չենք խոսում, հենց ռուսերենի անունը լսում եք, ասում եք՝ էս ի՞նչ եք անում։

Որևէ դավադիր, գաղտնի, դարակազմիկ ոչինչ տեղի չի ունենում։ Գաղափարը հետևյալն է՝ ըստ անհրաժեշտության, եթե կա դրա անհրաժեշտությունը, ոչ թե քաղաքական, այլ զուտ կրթական անհրաժեշտությունը, ապա երկու տարբերակ կա ընդհանրապես։ Մեկը՝ ռուսական դպրոցն է, որը գործում է ՌԴ կարգով, և մյուսը՝ ռուսերեն լեզվով ուսուցանում, բայց ՀՀ դպրոցում։ Խոսքը գնում է հետևյալի մասին՝ մեզ մոտ այսօր նման խնդիր չունենք։ Եթե խնդիր լինի, անհրաժեշտություն լինի, ինչո՞ւ ոչ, կարող ենք շատացնել այդ դասարանների քանակը, ավագ դպրոցի թեմա կա։ Այսօր մենք չունենք սեղանին դրված ձևակերպված լրջագույն խնդիր այդ հարցով։ Ռուսական դպրոց բացելու տարբերակը՝ մեկ դպրոց կարող է դիտարկվել, բայց նման որոշում դեռ չկա»,-ասաց նա։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը, որ հայկական կողմն է նման ցանկություն հայտնել, Դումանյանը պատասխանեց․ «Ես այդ լուրը կարդացի, ես չգիտեմ, չեմ տիրապետում։ Ինձ թվում է՝ դա կարող է լրագրողական ձևակերպում է, մի քիչ կարող է այլ ձև է մատուցվում, ոչ թե ՀՀ-ն հատուկ պաշտոնական դիմել է, որ՝ խնդրում ենք, թույլ տվեք։ Դրա համար պետք չէ, որ մենք դիմենք, եթե ուզենք դա անել, կանենք առանց դիմելու»։

Նախարարը նաև հավելեց, որ ռուսական դպրոցների թվի ավելացումը մեծ միջոցներ է պահանջում․ «Հիմա, եթե իքս երկիրը ցանկություն ունի իր լեզուն մեզ մոտ պոպուլյարիզացնի և դա չի հակասում մեր ընդհանուր մոտեցումներին, ինչո՞ւմ է հարցը։ Այս պահին որոշում չունենք, բայց եթե լինի, շատ լավ կլինի։ Դա մեր շահերից է բխում, մենք ենք դրսում այդ լեզվով խոսելու, ոչ ոք չի հակադրում դա մեր հայերնեին»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ