fbpx
Սպորտ

Նոան նոր նախագահ ունի

«Նոա» ՖԱ-ի ղեկավար կազմում տեղի է ունեցել փոփոխություն: Տեղի է ունեցել ընդհանուր ժողով, որի արդյունքում նոր նախագահ է ընտրվել Ռոման Գևորգյանը:

Հայտնենք, որ Ռոման Գևորգյանը ակումբի ստեղծման պահից եղել է ղեկավարի խորհրդի անդամ:

«Նոր ընտրությունը պայմանավորված է ակումբի հետագա զարգացման վեկտորով և դրված նպատակներով։ Դրանք իրականացնելու համար պահանջվում են նոր ու ստեղծագործական մոտեցումներ, վճռականություն: Ռոման Գևորգյանը տիրապետում է այդ հատկություններին. նա հասցրել է սպորտի կառավարման ոլորտում փորձառություն ձեռք բերել Եվրոպայում և ԱՄՆ-ում, տիրապետում է կառավարման ամենաառաջադեմ գործիքներին, չի վախենում բարձր նշաձող սահմանելուց:

Ակումբը նաև վստահ է, որ նոր մոտեցումները և «Նոա»-ի աշխատանքի նոր հայեցակարգը մեզ կտանեն դեպի նոր հաղթանակներ: Այնպես որ, հաջողությամբ ղեկավարեք, պարոն նախագահ:

«Նոա» ՖԱ-ն իր երախտագիտությունն է հայտնում նախկին նախագահ Կարեն Աբրահամյանին՝ ակումբի ստեղծման ու կայացման գործում ունեցած ավանդի համար և մաղթում հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»,-ասվում է ակումբի հայտարարության մեջ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ