fbpx
Աշխարհ

Նոբելյան մրցանակի դափնեկրին մեղադրում են սեռական ոտնձգությունների համար

Կոստա Ռիկայի նախկին նախագահ և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Օսկար Արիասը կասկածվում է սեռական ոտնձգությունների համար, հայտնել է Teletica հեռուստաալիքը:

ԶԼՄ-ի տվյալով՝ Կոստա Ռիկայի դատախազությունը ոտնձգությունների վերաբերյալ դիմում է ստացել քաղաքացիական ակտիվիստուհուց՝ Ազգային ազատագրման կուսակցությունից նախկին պատգամավորի դուստրից: Այդ դիմումի համաձայն, հանցագործությունը կատարվել է 2014 թվականի դեկտեմբերին Արիասի տանը: Կնոջ խոսքով, որն այն ժամանակ 30 տարեկան էր, ինքը հանդիպել է նախկին նախագահի հետ՝ քննարկելու հնարավոր օգնությունն իր աշխատանքին միջուկային զինաթափման բնագավառում: Այդ հանդիպմանը այն ժամանակ 74-ամյա քաղաքական գործիչն իբր անվայել է պահել իրեն և սկսել Է անհանգստություն պատճառել տիկնոջը

Օսկար Արիասն իր հերթին մերժում է մեղադրանքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ