fbpx
ՏՏ

Nokia-ն նոր սմարթֆոն Է ներկայացրել՝ հինգ հետին տեսախցիկներով

Ֆինլանդիայի HMD Global ընկերությունը, որը սարքեր Է մշակում Nokia առևտրանիշի ներքո, MWC 2019 շարժական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսում ներկայացրել Է Nokia 9 PureView նոր սմարթֆոնը՝ հետին պանելի հինգ տեսախցիկներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Verge պորտալը: 12-ական մեգափիքսելանոց բոլոր մոդուլներն աշխատում են միաժամանակ: Դրանցից երեքը մոնոքրոմ են, երկուսը՝ գունավոր:

Սմարթֆոնն աշխատում Է Qualcomm Snapdragon 845 պլատֆորմով՝ 3,32 միլիամպեր/ժամ կուտակիչով: Նորույթն ստացել Է վեց գիգաբայթ օպերատիվ և 128 գիգաբայթ ներսարված հիշողություն, pOLED-Էկրան՝ 5,99-դյույմանոց անկյունագծով: Ըստ որում սմարթֆոնում բացակայում Է ականջակալների միակցիչը: ԱՄՆ-ում նորույթը մատչելի կլինի այս տարվա մարտին: Nokia 9 PureView-ի գինը կկազմի 699 դոլար: Փետրվարի 25-ին ավելի վաղ Չինաստանի Huawei ընկերությունը MWC 2019 խորհրդաժողովում ներկայացրել Է Mate X սմարթֆոնը՝ ճկուն Էկրանով: Գաջեթն ունի 8 գիգաբայթ օպերատիվ և 512 գիգաբայթ մշտական հիշողություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ