fbpx
ՏՏ

Nokia-ն կվերաթողարկի ստեղներով հեռախոս

HMD Global-ը, որին պատկանում է Nokia ապրանքանիշը, մտադիր է վերաթողարկել եւս մեկ ստեղներով լեգենդար հեռախոս: Այս անգամ կնորացվի Nokia 2720-ը, որը շուկայում հայտնվել էր 2009-ին, գրում է  Planet Today-ը:

Վերջին շրջանում Nokia-ն արդեն ներկայացրել էր մի քանի նորացված դասական հեռախոսներ եւ դատելով ամեն ինչից  չի պատրաստվում կանգ առնել:

Չինական CCC հավաստագրողի տվյալների բազայում տեղեկություններ են հայտնվել, որոնք վկայում են Nokia Noki2720-ի նոր տարբերակի թողարկման մասին:

Խոսքը սարքի մասին է, որը հավաստագրման փաստաթղթերում ներկայացված է Nokia TA-1170 ինդեքսով: Ուշադիր դիտելու դեպքում պարզվում է, որ դա ծալովի կորպուսով ստեղներով Nokia 2720 (2019) է, որը կարող է աշխատել 4G բջջային ցանցերում: Ավելի վաղ սարքը հավաստագրում էր ստացել Թաիլանդում, այդ ժամանակ հայտնի էր դարձել, որ դա ոչ թե սմարթֆոն է, այլ բջջային հեռախոս:

2019-ի սեպտեմբերին Nokia 2720 մոդելը դառնում է  10 տարեկան, այնպես որ կարելի է ենթադրել, որ HMD Global-ը նորացված հեռախոսը կներկայացնի IFA 2019 ցուցահանդեսին, որը կանցկացվի Բեռլինում սեպտեմբերի 6-11-ը:

Հայտնի է, որ Nokia-ի ներկայացուցիչներն արդեն հաստատել են ցուցահանդեսին մասնակցությունը:

Ենթադրվում է, որ հեռախոսը կունենա 2 SIM քարտ եւ  4G, ինչպես նաեւ կառաջարկվի սեւ եւ մոխրագույն տարբերակներով: Սարքի արժեքը մոտավորապես կկազմի 100 եվրո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ