fbpx
Երևան

Մայրաքաղաքում նոր ավտոբուսները կերթևեկեն հաջորդ ամսից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տասնայութ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել.

«Մայրաքաղաքում նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն արդեն հաջորդ ամիս՝ 2021-ի հունվարի երկրորդ կեսից:
Համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի ավտոբուսների առաջին խմբաքանակը արդեն Երևանում է: 2020-ին արտադրված այս ավտոբուսները համապատասխանում են մեր առաջադրած բոլոր չափանիշներին:

Երեկ կրկին համայնքային միջոցներով մրցույթ ենք հայտարարել նաև միջին տարողության՝ 8,5 մետր երկարության 161 հատ ավտոբուսի գնման համար»:

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/719852821991689

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ