Ֆրանսիայում ավելի քան 10 հազար քաղաքացի մասնակցում է բողոքի ակցիայի, հաղորդում է Guardian-ը: Պատճառը հրեական գերեզմանատան պղծումն է. նշվում է, որ փետրվարի 18-ի գիշերը ավելի քան 80 գերեզմանոց է պղծվել` նրանց վրա հայտնաբերվել են նացիստական գրառումներ:
Երկրի քաղաքական մի շարք ուժեր, ներառյալ նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդի և Նիկոլա Սարկոզիի կուսակցությունները, բողոքի ակցիա են անցկացրել Փարիզի Հանրապետության հրապարակում, որպեսզի դատապարտեն հակասեմիթական նախաձեռնությունները:
Փողոցում եղել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Բավակա´ն է»:
Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը և Ֆրանսիայի Սենատի նախագահն այցելել են Հոլոքոստի զոհերի ազգային հուշակոթող:
Ֆրանսիայի կառավարությունում այս առթով հայտարարել են, որ հակասեմիթականությունը տարածվում է «թույնի պես»:
Նշենք, որ Ֆրանսիան հրեաների թվով աշխարհում 3-րդ երկիրն է Իսրայելից և ԱՄՆ-ից հետո: