Արցախ

Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել. ապաքինվել է ևս 12 քաղաքացի

Արցախի առողջապահության նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում` երկրում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորավծ իրավիճակի մասին:

Նախարարությունը հայտնում է, որ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել:

Ապաքինվել է COVID-19-ի ախտորոշում ունեցող 12 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 87 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 6 526 փորձանմուշի հետազոտություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ