Հասարակություն
21:00 06/05/2020

Նոր Հաճն քաղաքի շենքերից մեկում դի է հայտնաբերվել

Մայիսի 6-ին, ժամը 13:34-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը ու ներսում՝ պետքարանի հատակին, ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են Լիդիա Հ.-ի (ծնված 1939 թ.) դին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ