fbpx
Տնտեսություն

Ռոսատոմը և Հայկական ԱԷԿ-ը համաձայնագիր են ստորագրել նոր էներգաբլոկների կառուցման գործում համագործակցության մասին

«Ռոսատոմն» ու Հայկական ատոմային էլեկտրակայանը համաձայնագիր են ստորագրել Հայաստանում ռուսական նախագծով նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հարցում համագործակցության մասին՝ հայտնել են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մամուլի ծառայությունից:

Համաձայնագիրը ստորագրվել է Դուբայում «Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում: Պայմանագիրը ստորագրել են «Ռոսատոմ օվերսիս» ԲԲԸ-ի նախագահ Եվգենի Պակերմանովը և Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ ուսումնասիրելու Հայաստանի Հանրապետության տարածքում Հայկական ԱԷԿ-ի հարթակի վրա ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ