Առողջապահություն
10:00 04/05/2020

Նոր համակարգը թույլ կտա ավելի խիստ հետևել ինքնամեկուսացման ռեժիմին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ բացօթյա տարածքում անցկացված խորհրդակցության ժամանակ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մենք նոր համակարգ ենք փորձելու կայացնել, որը շատ մեծ ուշադրություն է դարձնելու ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը:

«Մեր տեղորոշման գործիքները, ինչպես նաև նոր միավորներ, որոնք սկսելու են այցելել ինքնամեկուսացվածներին, պետք է ապահովեն, որ ինքնամեկուսացման ռեժիմը պահպանվի: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ, ապա նաև ասիմպտոմ վարակակիրների:

Պարետի խոսքով՝ ևս մեկ նոր համակրգ է ներդրվելու, որը թույլ կտա ավելի խիստ հետևել ինքնամեկուսացման ռեժիմին: Համակարգը հնարավորություն կտա առանց մարդկանց հյուրանոցներում պահելու մարդկանց պահել ինքնամեկուսացման ռեժիմում

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ