Ինչպես հայտնում է MediaNwes-ը, դեռևս օրեր առաջ, երբ Ադրբեջանն արդեն իսկ մի քանի օր էր, ինչ փակել էր Լաչինի միջանցքը, Լեռնային Ղարաբաղից փորձել են նույն Լաչինի միջանցքի մեկ այլ հատվածով նոր ճանապարհ բացել դեպի Հայաստան։
Հողահարթեցման ու գրունտային աշխատանքներն իրականացնելու համար տրակտորներ են մոտեցրել Լաչինի միջանցքում գոյություն ունեցող գրունտային ճանապարհին, որպեսզի նոր ճանապարհ բացեն դեպի Հայաստան։
Սակայն աշխատանքները դադարեցնելու կոչով արագ դեպքի վայր են մոտեցել ռուս խաղաղապահները՝ արգելելով բացել նոր ճանապարհը։
Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը փակ է։ Ի դեպ․ այդ ճանապարհով անվտանգ երթևեկությունը ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պետք է կազմակերպեն ռուս խաղաղապահները, ովքեր արդեն 12 օր է, ինչ իրենց ներկայացնելով բանակցում են ադրբեջանցիների հետ, որպեսզի վերջիններս բացեն ճանապարհը։