Մասիսի տարածաշրջանի Նորաբաց գյուղի Երիտասարդական փողոցը շուտով նոր ջրագիծ կունենա: Այս մասին հայտնել է «Վեոլիա ջուր» ընկերությունը:
«Դեռևս շահագործվող երկաթե քայքայված, առանց շինարարական նորմերի պահպանման կառուցված ջրագիծը «Մասիս» շահագործման տեղամասը կփոխարինի նոր՝ 350 մետրանոց պոլիէթիլենային խողովակաշարով:
- Վեոլիա ջուրն առաջարկել է ջրի սակագինը բարձրացնել 43 դրամով․ ՀԾԿՀ նախագահ
- «Վեոլիա Ջուրը» հայտնել է ջրատարի վթարի մասին
Նախատեսվում է նաև բնակիչների ջրաչափերը վերատեղադրել փողոցներում մոնտաժվող անհատական դիտահորերում:
Ծրագրի ավարտին փողոցի 25 բաժանորդ կունենա կանոնավոր, բավարար ճնշմամբ ջրամատակարարում, իսկ սպառվող ջրաքանակի հստակ կհաշվառվի»,- ասվում է հաղորդագրության մեջ: