Առողջապահություն
15:40 21/02/2020

Նոր Կորոնավիրուս. Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Բաբկեն Պիպոյան Facebook-ի իր էջում գրել է․

«Նոր Կորոնավիրուս

Մինչ հայկական ֆբ տիրույթը «խիստ զբաղված» է կարևորագույն խնդիրներով` հանրային տարբեր պահանջներ ձևավավորելով, հանրաքվեի մասին գիտելիքներն ի ցույց դնելով ու սրա-նրա վրա ցեխ շպրտելով` հարևան Իրանում Նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում: Ըստ պաշտոնական տեղեկատվության արձանագրվել են անգամ մահվան դեպքեր, իսկ մթնոլորտը` մեղմ ասած լարված է:

Ամենևին չցանկանալով նեղացնել որևէ մեկին` ստիպված եմ փաստել, որ մեզ հայտնի են միայն իրանական կողմի տրամադրած պաշտոնական տեղեկությունները, իսկ իրականում քանի հոգի է վարակված` կարելի է միայն ենթադրել: Առվազն լարվածությունը թույլ է տալիս ենթադրել ավելին, սակայն, առաջնորդվել չենք կարող: Ինչու է վիճակը մտահոգիչ` հիվանդության գաղտնի շրջանը կարող է տևել մինչև 14 օր, հետևաբար սահմանային հսկողության ուժեղացմամբ գաղտնի շրջանում գտնվող վիրուսակիրին հայտնաբերելը հնարավոր չէ:

Իսկ առջևում Նովրուզն է (մարտի 20) և մարդկանց մեծ թվով ներհոսք է սպավում:

Ավելին` հիմիկվանից ակտիվություն է սկսվում, քանի որ շատերը գալիս են համապատասխան միջոցառումներ պլանավորելու և պայմանավորվելու համար:

Դիվանագիտական կորպուսի առջև բարդ խնդիր է դրված. մի կողմից հանրային առողջապահական լուրջ հարց է, մյուս կողմիղ` հայ-իրանական տնտեսական և դիվանագիտական հարաբերություններ:

Առջևում շաբաթ-կիրակի է` մտածել է պետք:

Շարունակելի»։

Նոր ԿորոնավիրուսՄինչ հայկական ֆբ տիրույթը «խիստ զբաղված» է կարևորգույն խնդիրներով` հանրային տարբեր պահանջներ…

Geplaatst door Babken Pipoyan op Vrijdag 21 februari 2020

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ