fbpx
Աշխարհ

Նոր կորոնավիրուսը մեծ վնաս կհասցնի համաշխարհային զբոսաշրջությանը

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության շուրջ ստեղծված ճգնաժամը կարող է 22 մլրդ դոլար նստել համաշխարհային զբոսաշրջության վրա: Այս կարծիքը Զբոսաշրջության և ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի նախագահ Գլորիա Գևարան հայտնել է El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում։

«Դեռևս վաղ է իմանալը` ինչպիսին կլինի ազդեցությունը, բայց մենք Oxford Economics-ից մասնագետների հետ միասին Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում անցկացրել ենք նախնական հաշվարկներ, որոնց համաձայն, այս ճգնաժամը սեկտորի վրա կնստի առնվազն 22 մլրդ դոլար»,-ճշտել է Գևարան:

Նա հավելել է, որ Չինաստանի քաղաքացիներն են այն ճանապարհորդները, որոնք ամենից շատն են ծախսում, երբ ինչ-որ տեղ են ուղևորվում:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ