Սպորտ

Յուվենտուսը ներկայացրել է տնային խաղերի համար նոր մարզաշապիկը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Իտալիայի Ա Սերիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի տնային խաղերի համար նոր մարզաշապիկը։

Մարզաշապիկի արտադրողն Adidas-ն է։ Այն ավանդական սպիտակ գույնի է, իսկ վրան առկա են կրկին ավանդական սև գծերը, ուղղակի մի փոքր փոփոխված տարբերակով։

Նշվում է, որ գծերին փորձ է արվել տալ ժամանակակից ոճ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ