ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակը նոր մշտական ներկայացուցիչ ունի

Միացեք մեզ՝
nacvlishvili

Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը նոր մշտական ներկայացուցիչ ունի։

Այս մասին տեղեկանում ենք կառույցի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ նոր մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

Նացվլիշվիլին նշել է, որ իր համար մեծ պատիվ ու արտոնություն է Հայաստանում աշխատելը։ Նա ասել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը ամուր գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի հետ։

Ըստ աղբյուրի՝ մինչ Հայաստան ժամանելը Նաշվլիշվիլին մշտական ներկայացուցչի պարտականություններ է կատարել ՄԱԶԾ-ի Թուրքմենստանի գրասնեյակում։

Ամենաթարմ