fbpx
Տնտեսություն

Նոր ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում ստեղծված աշխատատեղերի թիվը կհասնի 1000-ի

Կառավարությունը «ՀՐԱՆՏ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին տրամադրեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն ջրածնային տուրբոգեներատորային սարքավորումների արտադրության ներդրումային նախագծի իրականացման համար:

Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է հասցնել 300 մլն ԱՄՆ դոլարի, ներդրումները կկազմեն շուրջ 450 մլն ԱՄՆ դոլար:

Առաջին տարում կստեղծվի մոտ 50 նոր աշխատատեղ` մոտ 350 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ ողջ ծրագրի ընթացքում ստեղծված աշխատատեղերի թիվը կհասնի 1000-ի:

Գրում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ